Ադրբեջանը գնել է Չինաստանի ռազմական նշանակության արտադրանքի մի մասը․ Ալիև
Ադրբեջանը և Չինաստանը թևակոխել են երկկողմ հարաբերությունների զարգացման նոր փուլ, որի շրջանակներում նախատեսվում է ընդլայնել գործակցությունը նաև ռազմատեխնիկական ոլորտում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիի գլոբալ մեդիաֆորումի ժամանակ։
Ըստ Ադրբեջանի ղեկավարի՝ Բաքուն արդեն իսկ ձեռք է բերել չինական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մի մասը։ Մատակարարումների որոշակի խմբաքանակ արդեն իսկ իրականացվում է, իսկ մի շարք այլ ուղղություններով կողմերի միջև բանակցությունները ներկայումս շարունակվում են։
Իլհամ Ալիևն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը մեծապես շահագրգռված է Պեկինի հետ պաշտպանական և ռազմատեխնիկական ոլորտներում փոխգործակցության հետագա խորացմամբ ու ընդլայնմամբ։ Երկու երկրների միջև հարաբերությունների ներկա մակարդակը հնարավորություն է տալիս զարգացնել կապերը բոլոր հիմնական ուղղություններով։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Պատրաստվում են ռուսների զանգվածային արտաքսմանը․ ՌԴ ԱԳՆ-ի աղմկահարույց հայտարարությունը
Բալթյան երկրների իշխանությունները պատրաստվում են ռուսալեզու բնակիչների զանգվածային արտաքսումներին, հայտարարել է Ռուսաստա...