Եղանակային փոփոխություն․ անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում
Հանրապետության տարածքում հուլիսի 12-ի ցերեկը, 13-ի, 16-ի և 17-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ հուլիսի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, իսկ ամպրոպի ընթացքում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։
Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 12-17-ի առավելապես երեկոյան ժամերին կանխատեսվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ի ցերեկային ժամերին առանձին լեռնային շրջաններում կնվազի 2-3 աստիճանով, Լոռիում և Տավուշում՝ 4-6 աստիճանով, իսկ հուլիսի 13-14-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Արարատյան դաշտում նշված օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում հուլիսի 12-ի ցերեկը, ինչպես նաև 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ հուլիսի 12-15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի արմատական վեր...
Մեռելոց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային. ԱԺ-ն ընդունել է օրինագիծը
Ազգային ժողովն ընդունեց տոնացույցում փոփոխություններ կատարելու նախագիծը Խորհրդարանը հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամ...
Երեխաների բերանները մանկապարտեզում փակել են կպչուն ժապավենով. ՔԿ
Կոտայքի մարզի գյուղերից մեկի մանկապարտեզում օրեր առաջ գրանցված արտառոց դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ...