ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գայլի հարձակումը կարող էր ողբերգությամբ ավարտվել․ 21-ամյա երիտասարդը փրկել է երկու երեխայի կյանք
Հայտնի է, որ երեկ գայլերը հարձակվել են Գորիս համայնքի Քարահունջ գյուղի բնակիչների և Գորիս համայնքի բնակիչների վրա, ինչի արդյունքում վեց անձ ստանալով մարմնական վնասվածքներ տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Այս մասին տեսանյութ է տարածել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Փառք Աստծո, միջադեպը ողբերգական ավարտ չի ունեցել և ներկայումս բոլոր մարմնական վնասված ստացածները անհրաժեշտ բուժօգնություն են ստացել և նրանց կյանքին սպառնացող վտանգ չկա: Ուզում եմ անդրադառնալ միջադեպի մի դրվագի: Ինչպես գիտենք, մարմնական վնասվածք է ստացել նաև երեքամյա Դավիթը, ում վրա նույնպես գայլահարձակում է գործել, բայց դեպքը ողբերգական ավարտ չի ունեցել, քանի որ Դավիթի մոտ է գտնվել Սալքար թաղամասի բնակիչ 21-ամյա Գուրգեն Մալինցյանը, ով տեսնելով հարձակումն անմիջապես իրեն նետել է գայլի ուղղությամբ, մարտի բռնվել նրա հետ և փրկել երեխայի կյանքը, որից հետո գայլը կրկին հարձակվել է մեկ այլ երեխայի վրա, Գուրգենը նետվել է այդ ուղղությամբ և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, որից հետո հնարավոր է եղել նաև փրկել այդ երեխայի կյանքը։
Գուրգենը ստացել է մարմնական վնասվածքներ մեջքի և ձեռքերի շրջանում»,- ասել է նա։
Ավելին՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Երևանը հուլիսի 1-ից կանցնի 17-ժամյա ջրամատակարարման
Երևանում հուլիսի 1-ից 2,5 ամսով բաժանորդների մի մասի համար կգործի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ, հայտնում է «Վեոլիա Ջու...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել․ «Ներդրում մարդկային կապիտալում, նոր հմտությունների ձևավորում, գործը...
Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շար...