«Ինտերը» պաշտոնապես ձեռք է բերել «Լացիոյի» դարպասապահ Իվան Պրովեդելին 3 միլիոն եվրոյով
Միլանի «Ինտերը» պաշտոնապես հայտարարել է Հռոմի «Լացիոյի» դարպասապահ Իվան Պրովեդելի տեղափոխության մասին։
32-ամյա իտալացի ֆուտբոլիստը միլանյան ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։
Պրովեդելի խոսքով՝ այս տեղափոխությամբ նա իրականացրել է իր վաղեմի երազանքը՝ միանալով այն ակումբին, որի կազմում ժամանակին հանդես է եկել իր կուռքը՝ իտալական ֆուտբոլի լեգենդ Ֆրանչեսկո Տոլդոն։ Ըստ որոշ տեղեկությունների՝ դարպասապահի տրանսֆերի արժեքը կազմել է 3 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Պրովեդելը «Լացիոյի» կազմում հանդես էր գալիս 2022 թվականից։ 2022/23 մրցաշրջանում նա կրկնել էր Իտալիայի Ա Սերիայի ռեկորդը՝ մեկ մրցաշրջանում անցկացրած «չոր» խաղերի քանակով՝ 21 հանդիպում, հավասարվելով Ջանլուիջի Բուֆոնին և Մորգան Դե Սանկտիսին։ Նույն մրցաշրջանում նա ճանաչվել էր նաև առաջնության լավագույն դարպասապահ։
Պրովեդելը հայտնի է դարձել նաև Չեմպիոնների լիգայում գրանցած յուրահատուկ դրվագով։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում, նա հանդիպման ավելացված ժամանակում գլխի հարվածով դարձել էր գոլի հեղինակ։
Դրանով նա դարձել էր պատմության մեջ ընդամենը երկրորդ դարպասապահը, որը եվրագավաթների գլխավոր մրցաշարում խաղային դրվագից գոլ է խփել։
Ավարտված մրցաշրջանում Պրովեդելը Իտալիայի առաջնությունում անցկացրել է 27 հանդիպում և բաց թողել 27 գնդակ։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի են ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի բոլոր զույգերը
Ավարտվել են ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպումները, ինչից հետո հայտնի են դարձել քառորդ եզրափակչի բոլո...
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Անգլիա-Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիայի և Մեքսիկայի հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը երկրորդային շուկա...
Աշխարհի գործող չեմպիոնը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/8 եզրափակիչի հերթական խաղում Արգենտինայի ազգային հավաքականը անհավանական կամային որակն...