Գայլի հարձակման հետևանքները․ դեմքի և գլխի կծած-պատռված վերքերով տուժածին կտեղափոխեն Երևան
Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրում գայլի հարձակման հետևանքով տուժած վեց քաղաքացիներից հինգը, այդ թվում՝ մեկ երեխա, դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ մեկին նեղ մասնագիտական բուժօգնություն ստանալու նպատակով կտեղափոխեն Երևան։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանը՝ նշելով, որ դուրս գրված պացիենտների վիճակը եղել է թեթև և միջին ծանրության։
«Մեկ պացիենտ հոսպիտալացվել է դեմքի և գլխի շրջանում պատռված-կծած վերքերով։ Նա պատրաստվում է տեղափոխվել Երևան՝ մասնագիտացված բուժօգնություն ստանալու նպատակով։ Անհրաժեշտ առաջնային բուժօգնությունը ցուցաբերվել է, կատարվել է վերքերի մշակում և կարում, սակայն առկա է դեմքի շրջանի նյարդերի վնասում, ինչի պատճառով անհրաժեշտ է նեղ մասնագիտական միջամտություն»,- նշել է բուժհաստատության ղեկավարը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Երևանը հուլիսի 1-ից կանցնի 17-ժամյա ջրամատակարարման
Երևանում հուլիսի 1-ից 2,5 ամսով բաժանորդների մի մասի համար կգործի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ, հայտնում է «Վեոլիա Ջու...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել․ «Ներդրում մարդկային կապիտալում, նոր հմտությունների ձևավորում, գործը...
Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շար...