Բյուրեղավանում աշտարակից նետվելու սպառնալիք հնչեցրած երիտասարդին տեղափոխել են հոգեբուժարան
Արդեն տարել են իրեն հոգեբուժարան, ենթադրվում է, որ հոգեկան առողջական խնդիրներ ունի։ Այս մասին Auroranews.am-ի հետ զրույցում հայտնեց Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի մամուլի քարտուղար Մերի Կարապետյանը՝ անդրադառնալով աշտարակի վրայից ցած նետվելու սպառնալիքներ հնչեցրած «Ֆիդել Կաստրոն»-ի հետ կապված միջադեպին։
Մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ երիտասարդը վերջերս է վերադարձել արտերկրից. «Ֆրանսիայում է ապրել, իրեն դեպորտ են արել, վերադարձել է հայրենիք»։
Չնայած պատահածին՝ համայնքապետարանի ներկայացուցիչը շեշտեց, որ տվյալ անձը բնակավայրում ճանաչված ու մեծ պատիվ ունյեցող ընտանիքի զավակ է, և տեղի ունեցածը մեծ ցնցում է հարազատների համար.
«Իրենց ընտանիքը համայնքում շատ լավ, հարգված ընտանիք է... շատ լավ հարգված հայր ունի, մայր ունի, եղբայր ունի։ Եղբայրն էլ է տեղում եղել, ինքը շատ անհարմար վիճակի մեջ է հայտնվել այդ փաստից։ Մի խոսքով՝ ընտանիքը շատ լավ ընտանիք է, բավականին հարգված մարդիկ են»։
Հիշեցնենք, որ այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի բարձրացել է Բյուրեղավան քաղաքի շշերի գործարանի տարածքում գտնվող՝ մոտ 70 մետր բարձրություն ունեցող երկաթբետոնե աշտարակի (խողովակի) վրա և սպառնում է ցած նետվել։
Քաղաքացին հայտնել էր, թե ինքը «Ֆիդել Կաստրոն» է, սակայն այդպես էլ չէր նշել իր արարքի հստակ պատճառները։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Երևանը հուլիսի 1-ից կանցնի 17-ժամյա ջրամատակարարման
Երևանում հուլիսի 1-ից 2,5 ամսով բաժանորդների մի մասի համար կգործի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ, հայտնում է «Վեոլիա Ջու...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել․ «Ներդրում մարդկային կապիտալում, նոր հմտությունների ձևավորում, գործը...
Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շար...