Զենքերը հանձնում են Ալիևին, փախած գալիս են. Կարապետյան
Այս մարդը անամոթաբար ամսի 28-ին զորահանդես է անում, ի՞նչն է ցույց տալու, որ 3 պատերա՞զմ բերեց մեր երկրի գլխին, 3 պարտություն այս նույն բանակով բերեց մեր գլխին, ինչո՞վ է հպարտանալու: Այս մասին մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:
«Իր պաշտպանության նախարարո՞վ է հպարտանալու, ի՞նչն է իր հպարտության առարկան, չեմ էլ հավատում, որ ինքը կարող է նորմալ զենք առած լինի, այսինքն ցույց տվեցին, հետո հենց պատերազմ սկսվեց, էդ զենքերը հանձնում են Ալիևին, փախած գալիս են, հետո գալիս է այստեղ, ժողովրդի հետևից է ընկնում՝ բա թե դուք փախաք:
Բոլորս տեսանք Արցախից ով փախավ, մի օր չկանգնեցին արցախցու կողքին, մարդիկ 9 ամիս ճնշումների տակ, բլոկադայի տակ ապրեցին, մի հատ աչք չթարթեցին, և ավելի շատ կապրեին, եթե ինչ-որ աջակցություն ստանային մեր երկրից, ով հանդիսանում էր իրենց երաշխավորը, բայց երաշխավորը հենց առաջին օրվանից փախավ, այն մարդիկ էլ ի՞նչ կարող են անել, հիմա ինչո՞վ պետք է հպարտանան»,- նշել է Կարապետյանը:
Բոլորս տեսանք Արցախից ով փախավ, մի օր չկանգնեցին արցախցու կողքին, մարդիկ 9 ամիս ճնշումների տակ, բլոկադայի տակ ապրեցին
Նմանատիպ հոդվածներ
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։«Եվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առնվազն մի քանի անգամ կվերադաստիարակենք. Սիմոնյանի կոշտ պատասխանը Նարեկ Կարապետյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի հնչեցրած հայտարարութ...
Առանց հետևանքների չի մնա. Մեդվեդևի զգուշացումը` Փաշինյանին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղակի սպառնալիքի տակ է դրել Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, նրա...
Քրեական վարույթ` Նարեկ Կարապետյանի դեմ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդ...