Հասարակություն Կարևոր

Կանցնի շուրջ 7 երկրների արտադրության սպառազինություն և ռազմական տեխնիկա. վարչապետ

Կանցնի շուրջ 7 երկրների արտադրության սպառազինություն և ռազմական տեխնիկա. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության օրվա առթիվ տոնական ուղերձում հիշեցրել է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանն Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը.


« 2022թ․-ից առաջ սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային շուկաները հիմնականում փակ կամ դժվար հասանելի էին ՀՀ-ի համար։ Եվ միայն 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված համաձայնություններից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը 1991թ․ Ալմաթիի հռչակագրի հիման վրա ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը, սպառազինությունների միջազգային շուկան բացվեց Հայաստանի համար։ 


Այսօրվա զորահանդես-հաշվետվության մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրների արտադրության սպառազինություն և ռազմական տեխնիկա, և ռազմական տեխնիկական համագործակցության այս աշխարհագրությունն իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականությունների արդյունք է։ Զորահանդես հաշվետվության կարևոր առանցքներից մեկը ՀՀ-ում արտադրված սպառազինությունն ու ռազմական տեխնիկան է, որն այսօր միջազգային շուկայում կայուն դիրքեր զբաղեցնելու առաջին, բայց վստահ քայլերն է անում»,- ասել է նա։


Վարչապետը նաև հիշեցրել է. «2022թ. սկսած ՀՀ կառավարությունը շուրջ 170 մլրդ դրամի ներդրում է արել ռազմարդյունաբերական համալիրում, և այսօր ունենք արդյունքներ, որոնցով կարող ենք հպարտանալ։


ՀՀ պաշտպանունակության բարձրացման էական գործոն են նաև մի քանի տասնյակ ամրացված շրջանները, որոնք 21-րդ դարի պահանջներին համապատասխան ամրոց-բերդեր են ՀՀ պետական սահմանի երկայնքով և ինժեներական մտքի գլուխգործոցներ»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250