ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ջրով ողողված թաղամաս Հրազդանում. փրկարարները քաղաքացիներ են տարհանել
Փրկարարներն օգնել են քաղաքացիներին և ջրահեռացման աշխատանքներ իրականացրել: Այս մասին հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն:
Մայիսի 27-ին՝ ժամը 10:15-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի հարակից տարածքը ամբողջությամբ ողողվել է ջրով, ինչի հետևանքով քաղաքացիները չեն կարողանում շենքից դուրս գալ։
Նշված վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ։
Քաղաքացիները փրկարարների օգնությամբ շենքից դուրս են բերվել։ Փրկարարները ջրահեռացման աշխատանքների ընթացքում աջակցել են նաև ՏԻՄ աշխատակիցներին։
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ իրեն մեքենայից դուրս գցած աղջկա դեպքից. կա երկու վարկած
Այսօր՝ մայիսի 24-ին, միջնորդություն է ներկայացնելու Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Սևանի դատարան, որ դատարանը...
Լավ նորություն վարորոդական վկայականներից զրկվածների համար
Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների համար առաջարկվում է ներդնել վարելու իրավունքի վերականգնման առավել թիրախային ըն...
Քրեական հետապնդում 19-ամյա վարորդի նկատմամբ
ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է սկսել 19-ամյա Վահրամ Մարկոսյանի նկատմամբ, ով Երևանում դիտավորյալ գերազա...
«Ազատություն» հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հավաքի վերաբերյալ նոր տվյալներ են պարզվել
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերև...




