Հանտավիրուսը տարածվում է․ վարակվածների թիվն աճում է․ նոր տվյալներ
MV Hondius զբոսանավի վրա բռնկված հանտավիրուսի դեպքերը շարունակում են մնալ համաշխարհային առողջապահական կառույցների ուշադրության կենտրոնում: Տեներիֆե կղզի ժամանած նավի վրա վարակը հաստատվել է ութ անձի մոտ, որոնցից երեքը մահացել են: Եվս մեկ ուղևոր ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Յոհանեսբուրգի հիվանդանոց: Համաճարակաբանական իրավիճակը բարդանում է նաև օդային ուղիներով վարակի հնարավոր տարածմամբ. Իտալիայում հնարավոր վարակակիրների թիվը հասել է վեցի, ինչը կապված է Բուենոս Այրեսից և Յոհանեսբուրգից իրականացված չվերթների հետ:
Իտալիայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ Միլանում մեկուսացվել է Մեծ Բրիտանիայի մի քաղաքացի, ով համարվում է վարակակրի կոնտակտավոր անձ: Նա ճանապարհորդել է նույն օդանավով, որտեղ եղել է առաջին հիվանդի կինը: Ներկայումս կասկածելի ախտանիշներով անձանց կենսանմուշները հետազոտվում են Հռոմի Սպալանցանիի անվան ինստիտուտում: Մասնագետները ստուգում են ինչպես Արգենտինայից ժամանած զբոսաշրջիկների, այնպես էլ տեղի բնակիչների տվյալները, ովքեր ունեն թոքաբորբին բնորոշ գանգատներ:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, համաճարակաբան Գենադի Օնիշչենկոն պարզաբանել է, որ հանտավիրուսը պատկանում է ծանր ընթացք ունեցող վարակների շարքին և աչքի է ընկնում բարձր վարակելիությամբ: Ըստ մասնագետի՝ վարակի բնական օջախներ առկա են նաև ՌԴ տարածքում, իսկ հիմնական փոխանցողները կրծողներն են՝ մկներն ու համստերները: Փորձագետը հավաստիացրել է, որ մասնագետները քաջածանոթ են այս հարուցչին և իրականացնում են մշտական մոնիթորինգ՝ կանխելու դրա զանգվածային տարածումը:
Նմանատիպ հոդվածներ
Հանտավիրուսը տարածվում է․ Ուկրաինայում մահվան դեպքեր են արձանագրվել
Ուկրաինայի Չեռնիգովի մարզի Սեմյոնովսկի շրջանում տեղակայված սահմանապահների շրջանում հանտավիրուսային վարակի տարածման և մահ...
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Հայաստանում վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՀՀ են ներմուծվել և իրացվել խոհանոցի համար նախատեսված հնարա...
Տարիներ ձգվող գարշահոտություն. բնակիչները դժգոհում են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի գործունեությունից. ՀԵՏՔ
Կոտայքի մարզի Նուռնուս բնակավայրի ամառանոցային թաղամասի բնակիչները դժգոհում են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի գործունեության հետևան...
12 տարի առաջ կորած շունը վերադարձել է տիրոջ մոտ. People
Սիեռա անունով տասներեքամյա հասկին, միկրոչիպի շնորհիվ, տասը տարուց ավելի տևած բաժանումից հետո նորից իր տիրոջ հետ է, այս մ...