ՀՀ-ն ստիպված է որոշել՝ ում հետ է՝ ԵՄ-ի՞, թե՞ ԵԱՏՄ-ի. ռուս սենատոր
Ռուս սենատոր Անդրեյ Կլիմովը կարծում է, որ Հայաստանը վաղ թե ուշ ստիպված կլինի որոշել՝ ում հետ է՝ Եվրամիությա՞ն, թե՞ Եվրասիական տնտեսական միության։ Մեկնաբանության առիթ է դարձել Հայաստանում այս թեմայով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ Պուտինի առաջարկը:
Կլիմովը պարզաբանել է, որ Պուտինը հատուկ ընդգծել է՝ չի միջամտում ինքնիշխան երկրի գործերին։ Սակայն հանրաքվեի գաղափարը, ըստ նրա, պատահական չի առաջացել։ Սենատորի խոսքով՝ անհնար է «միաժամանակ երկու թիմի համար խաղալ»․ ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն գլոբալ մրցակիցներ են, և այդ միությունները ստեղծվել են իրենց անդամների շահերը պաշտպանելու, ոչ թե օտարների:
Կլիմովի հիմնական դժգոհությունն այն է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, արդեն բացահայտ խոսում է Եվրոպայի հետ մերձեցման մասին, բայց միևնույն ժամանակ մինչև վերջ ցանկանում է պահպանել ԵԱՏՄ անդամակցությունից ստացվող բոլոր արտոնություններն ու առավելությունները։ Ռուս սենատորը համոզված է, որ այդպես անվերջ շարունակվել չի կարող․ հնարավոր չէ միաժամանակ ստանալ մուտք դեպի ԵՄ և օգտվել եվրասիական ինտեգրման բարիքներից։
Ռուս սենատոր Անդրեյ Կլիմովը նաև կասկած է հայտնել, թե հայերն իսկապե՞ս երազում են Եվրամիության մասին։ Նա նշել է, որ իր ծանոթների շրջանում, որոնք հայկական անձնագրեր ունեն, չկա «ֆանատիկ համոզվածություն», թե ԵՄ-ում իրենց կյանքն ավելի լավը կդառնա։ Հենց այդ պատճառով էլ, նրա կարծիքով, հանրաքվեն կլիներ ազնիվ միջոց՝ ստուգելու, արդյոք իշխանությունների վարած կուրսը համընկնո՞ւմ է ժողովրդի ցանկության հետ։
Նմանատիպ հոդվածներ
Կալիֆոռնիայում արգելել են հայազգի գործչին ելույթ ունենալ Ցեղասպանության մասին
ԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքի քաղաքապետը թույլ չի տվել հայազգի ավագանու անդամին ելույթ ունենալ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա...
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...