Ադրբեջանը պարզաբանումներ է պահանջում ՌԴ-ից «Լեռնային Ղարաբաղ» արտահայտության համար
Ադրբեջանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել Ռուսաստանից։ Նշվում է, որ ռուսական պետական «Առաջին ալիքի» հաղորդման ժամանակ օգտագործվել է գոյություն չունեցող «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը: Ադրբեջանի ԱԳՆ-ից սա «լուրջ սադրանք» են որակել։
Հայտարարել են՝ «Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը լիովին վերականգնվել են, և այդ իրողությունը ճանաչվել է միջազգային հանրության, այդ թվում ՝ Ռուսաստանի Դաշնության կողմից։ ՌԴ պետական հեռուստատեսությամբ այդ հեռարձակումը բացահայտորեն հակասում է ադրբեջանա-ռուսական հարաբերությունների ոգուն, ինչպես նաև փոխադարձ հարգանքի և բարիդրացիության սկզբունքներին»:
Ակնկալվում է, թե ռուսական կողմը հստակ պարզաբանումներ կտա այս հարցի վերաբերյալ և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի նման դեպքերի կրկնությունը թույլ չտալու համար:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել. նա չի մեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, ըստ որի`«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8–ի եւ 9–ի քարոզարշավ...
Ուժգին պայթյուն` Իրանում. հետաքննություն է ընթանում
Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբասում ուշ երեկոյան տեղի բնակիչները հայտնել են հզոր պայթյունների նմանվող ձայների մասին, ս...