ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիմավորման արարողությունը` նախագահականում
Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում Նախագահականում քիչ առաջ տեղի ունեցավ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Հիշեցնեք` այսօր առաջին անգամ տեղի է ունենալու Հայաստան-Եվրոպական միություն անդրանիկ գագաթնաժողովը։ Այս երկկողմ գագաթնաժողովին ԵՄ-ն ներկայացնում են Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, նաև՝ ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
Հայկական կողմից բանակցությունները վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի հիմնական թեմաներն են.
Երկկողմ հարաբերությունների խորացում և վիզաների ազատականացում։ Համագործակցություն էներգետիկայի, տրանսպորտի և թվային ոլորտներում։ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման ընթացքը։ Գագաթնաժողովի ավարտին կհրապարակվի համատեղ հայտարարություն, տեղի կունենա մի շարք ստորագրված փաստաթղթերի փոխանակում, որոնք կարևոր են ԵՄ–Հայաստան գործընկերության խորացման համար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լյուքսեմբուրգի վարչապետը ժամանեց Երևան
Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Լյուքսեմբուրգի վարչապետ Լ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բա դո՞ւ ինչ էիր անում էդ օրերին, այ ուղարկվա՛ծ. Ռուբինյանը` Սամվել Կարապետյանին
«Կալուգացի օլիգարխը 50 դուբլից նոր հանճարեղ մտքեր է երկնել»,- անդրադառնալով Սամվել Կարապետյանի հայտարարություններին` ասե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-ում իշխանությունը զավթելու փորձ են անում. «գուբերնիա» չենք դառնալու. Ալեն Սիմոնյան
«Հայաստանի Հանրապետության նկատմամբ փորձ է կատարվում իրականացնել քաղաքական օպերացիա՝ այստեղ իշխանություն փոխելու համար»,-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սյունիքը կորցնելու վտանգն եմ տեսնում». 5 հարց` Սամվել Կարապետյանին
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը 5 հարցերի է պատասխանել. Հարց 1. Ի՞նչն է Ձեզ ոգևորումՊատա...