Աղվերան-Արզական ճանապարհին սահք է տեղի ունեցել
Ապրիլի 10-ին, ժամը 14։01-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվերան-Արզական ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հողազանգվածը սարից սահել և լցվել է ավտոճանապարհի վրա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ տեղի է ունեցել հողազանգվածի սահք (մոտ 20 խմ), ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Փրկարարները վտանգ ներկայացնող հատվածներից կատարել են հարկադիր քարաթափման աշխատանքներ, իսկ ՃՇՇ-ի կողմից տրամադրված տրակտորի միջոցով մաքրվել է ճանապարհը և վերականգնվել երկկողմանի երթևեկությունը։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար Շիրակում. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 10-ին՝ ժամը 11։51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտա...
Ադրբեջանում երկրաշարժ է եղել
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ Կասպից ծովում՝ Ադրբեջանի ափերի մոտ, 5.6 մագնիտուդ ուժգնությ...
Մահացածները ընտանիքի անդամներ էին. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել են Սարակապի բնակիչներ մայր և որդի․ մայրը մահացե...
Կրակոց` Էկոնոմիկայի նախարարությունում. կա վիրավոր
Այսօր՝ ապրիլի 6-ին, կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 18։00-ի սահ...