Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ ռազմական ակտիվությունը
Իրանի բանակի զինծառայողները ուշադիր հետևում են ԱՄՆ Զինված ուժերի բոլոր տեղաշարժերին Մերձավոր Արևելքում և անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում երկրի պաշտպանունակության ամրացման համար։ Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները տարածաշրջան ամերիկյան բազմաթիվ նավեր ուղարկելու վերաբերյալ։
«Տարածաշրջան որևէ նավ ուղարկելը որևէ կերպ չի ազդի Իրանի՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու վճռականության վրա։ Իրանի Իսլամական Հանրապետությունը ուշադիր հետևում է բոլոր տեղաշարժերին և միաժամանակ ոչ մի վայրկյան չի կորցնում պաշտպանունակության ամրացման, ազգային ինքնիշխանության և երկրի արժանապատվության պաշտպանության համար»,- նշել է Բաղաին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում։
Հունվարի 23-ին Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ-ը հետևում է Իրանին և տարածաշրջան է ուղարկում զգալի ուժեր։ Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ շարժվում են բազմաթիվ նավեր՝ կազմելով մեծ նավատորմ։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ լրջորեն դիտարկում է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուժի կիրառման հնարավորությունը։
Նմանատիպ հոդվածներ
Կտրիճին ու ընդդիմությանը եկեղեցին պետք է, որ տեղում ադրբեջանական երգեր միացնեն ու լսեն. Վահագն Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնա...
Մկրտիչ սրբազանի կալանքը երկարացվեց. վերացվեցին բոլոր տեսակի սահմանափակումները
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի կալանքը երկարացվել է մեկ ամսով, իսկ նրա նկատմամբ կիրառված բոլոր տեսակի սահմանափ...
Ինչքա՞ն կարելի է քաղաքական «մեռել տշել». Ալեն Սիմոնյան
Գալիք ընտրությունների մասին խոսելիս մեր ընդդիմադիր գործընկերները և իրենց լրատվամիջոցներն անընդհատ կրկնում են, թե իբր ՔՊ-...
Հիրավի դարձել եմ Պետրոսի մղձավանջը. Էդմոն Մարուքյան
Պետրոս Ղազարյանի մոտ, կարծես, դեռ պահպանվում են 2018 թվականի տրավմատիկ հիշողությունները, երբ նրան նախ մտցրեցին ԲՀԿ ավագա...