Աղազարյանը նշել է, որ ընդունում է Նիկոլ Փաշինյանին որպես ՀՀ վարչապետ, սակայն չի սիրում նրան
ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հունվարի 23-ին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ դատարանում վերարտադրված խոսակցությունների մի մասը առնչություն ունի քրեական գործին, սակայն այնտեղ հստակ լսվում է, որ Արամ Մկրտչյանը իրեն ոչ թե կաշառք, այլ պարտք է տվել։
Նրա խոսքով՝ այն դրվագում, որի հիման վրա գլխավոր դատախազը Ազգային ժողով է ներկայացրել անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն, ակնհայտ է, որ խոսքը պարտքով տրված գումարի մասին է, ինչի մասին խոսում է նաև հենց Արամ Մկրտչյանը՝ պահանջելով վերադարձնել պարտքը։
«Բայց ես այդ պարտքով գումարը վերադարձրել եմ»,- նշել է Աղազարյանը՝ հավելելով, որ պատրաստակամ է եղել նաև օգնել Մկրտչյանի ունեցած խնդիրների լուծմանը այլ անձանց հետ։
Պատգամավորը նշել է, որ անհնար է, որպեսզի մեկը 50 հազար դոլար պարտք լինի, վերադարձնի դրա մեծ մասը և չսպասի մնացած գումարին։ Նրա խոսքով՝ Արամ Մկրտչյանը վերջին անգամ գումար է վերցրել 2023 թվականի դեկտեմբերին, իսկ 2024 թվականի փետրվարին լքել է Հայաստանը։
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ գործընթացը սկսվել է ԱԺ-ում իր և այն ժամանակ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև վեճից հետո, Աղազարյանը նշել է, որ որևէ հանդիպում կամ «ռազբորկա» տեղի չի ունեցել։
«Եթե անուններ կտա և կապացուցի, իսկ եթե ոչ՝ ուրեմն ստոր սրիկա է։ Այդ խոսքերը մնում են ուժի մեջ»,- ասել է նա՝ անդրադառնալով Քյարամյանի հայտարարություններին, թե իր անունից միջնորդել են որդու բիզնեսի հարցով։
Աղազարյանը նշել է նաև, որ ներկայում իր նկատմամբ որևէ ճնշում չկա՝ հիշեցնելով, որ նախկինում վարչապետի հայտնի SMS հաղորդագրությունից հետո ԱԱԾ-ի ղեկավարի հետ ունեցել է չորս հանդիպում։
Հարցին՝ ինչպես կվերաբերվի Արգիշտի Քյարամյանի հնարավոր նոր նշանակմանը բարձր պաշտոնում, Աղազարյանը պատասխանել է, որ սիրում է իր հայրենիքն ու պետությունը և ընդունում է Նիկոլ Փաշինյանին որպես ՀՀ վարչապետ, սակայն չի սիրում նրան։
Նշենք, որ Հովիկ Աղազարյանի գործով դատական նիստը հետաձգվել է փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին։
Նմանատիպ հոդվածներ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը 2025 թվականի դեկտեմբերի 24-ին ամբողջությամբ մերժել է Liormand Holdings Limited-ի, Սամվ...
Գնացեք Ռոբերտ Քոչարյանին կասեք՝ ինչի մասին խոսի, եթե իհարկե կարող եք. Վահագան Ալեքսանյան
ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը հայտարարությամբ դիմել է «Հայ...
Հռիփսիմե Հունանյանը մեկնաբանել է իր հրաժարականը
Որոշումը ինքս եմ կայացրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՔՊ պատագամավոր Հռիփսիմե Հունանյանը, հերքելով այ...
Հիրավի դարձել եմ Պետրոսի մղձավանջը. Էդմոն Մարուքյան
Պետրոս Ղազարյանի մոտ, կարծես, դեռ պահպանվում են 2018 թվականի տրավմատիկ հիշողությունները, երբ նրան նախ մտցրեցին ԲՀԿ ավագա...