Խոցվել է պատժամիջոցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը. Զելենսկի
Խոցվել է պատժամիջոցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը։ Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Այս գիշեր կիրառվել են միջին հեռահարության հարվածներ․ եղել են հարվածներ Սև և Ազովի ծովերի ակվատորիայում։ Նաև խոցվել է պատժամիջոցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը, որը նավարկում էր ռուսական դրոշի ներքո և ուներ ավելի քան 100 հազար տոննա տարողություն։ Մեր Պաշտպանության ուժերի ճշգրտության շնորհիվ այն գնաց դեպի հատակը»,- գրել է Զելեսնկին։
Զելենսկին նաև նշել է, որ ուկրաինական բանակը խոցել է ռուսական երեք նավթավերամշակման գործարան։
«Այսօր գիշերն էլ Անվտանգության ծառայության ստորաբաժանումները խոցել են Բաշկորտոստանի երեք ռուսական նավթավերամշակման գործարանի ենթակառուցվածքները։ Հեռավորությունը՝ գրեթե 1,600 կիլոմետր մինչև օբյեկտները։ Գործարաններ, որոնք տարեկան վերամշակում են միլիոնավոր տոննաներով նավթ»,- գրել է Զելեսնկին։
Նմանատիպ հոդվածներ
Wildberries-ի հիմնադիրը պահեստների վրա հարձակումներից հետո հայտարարություն է արել
Շուշարիում, Ուտկինա Զավոդում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստների վրա հարձակումից հետո տարածքների և ապրանքների մի մա...
Կիևի հարվածը ցույց տվեց Ռուսաստանի նոր հնարավորությունները. Military Watch
Կիևում ռազմական թիրախներին հասցված ռուսական զանգվածային հարվածը վկայում է բարձր ճշգրտության զենքի կիրառման հարցում Մոսկվ...
ԻՀՊԿ-ն նախազգուշացրել է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) ԱՄՆ-ին և Մերձավոր Արևելքի երկրներին, որոնք թույլ են տալիս Վաշինգտոնի...
ՆԱՏՕ-ն քննարկում է Արևելյան Եվրոպայում միջուկային զենքի տեղակայումը
Ռուսական սպառնալիքին ընդառաջ՝ ՆԱՏՕ-ում քննարկվում է ոչ ռազմավարական միջուկային զենքի տեղակայումը Լեհաստանում, Ֆինլանդիայ...