Թրամփը ստորագրել է ռեկորդային պաշտպանական բյուջեն. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է 2026 ֆինանսական տարվա պաշտպանության մասին օրենքը, որը նախատեսում է պատմականորեն ամենամեծ ռազմական ծախսերը։ Ինչպես հայտնում է Reuters-ը, օրինագիծը համարվում է «մասշտաբային» և նախատեսում է տարեկան շուրջ 901 միլիարդ դոլարի ռազմական ֆինանսավորում։
Օրենքի շրջանակում նախատեսվում է նաև պետական ֆինանսավորում Ուկրաինային՝ զենքի գնումների ծրագրի միջոցով։ Խոսքը գնում է «Ukraine Security Assistance Initiative» ծրագրի մասին, որի շրջանակում 2026 թվականին Ուկրաինային կտրամադրվի 400 միլիոն դոլար։ Նույն ծավալի աջակցություն Վաշինգտոնը մտադիր է հատկացնել նաև 2027 թվականին։
Բացի այդ, օրենքի ընդունումը հանգեցնում է Սիրիայի նկատմամբ սահմանված որոշ պատժամիջոցների վերացմանը։
Օրենքը ներառում է մի շարք առաջնահերթություններ՝ կապված ԱՄՆ զինված ուժերի արդիականացման, պաշտպանական արդյունաբերության զարգացման և միջազգային անվտանգության ծրագրերի ֆինանսավորման հետ։