Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները բանակցել են Թրամփի հետ Ուկրաինայի հարցով
Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները համատեղ բանակցություններ են վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Զրույցի հիմնական թեման ԱՄՆ միջնորդական ջանքերն են՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։ Այս մասին հայտնել են Ելիսեյան պալատից։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Մերցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ամերիկացի առաջնորդի հետ քննարկել են խաղաղության գործընթացի վերջին զարգացումները։
«Առաջնորդները քննարկել են Միացյալ Նահանգների կողմից նախաձեռնված միջնորդական վերջին զարգացումները և ողջունել են նրա ջանքերը՝ ուղղված Ուկրաինայում երկարատև խաղաղության հասնելուն և սպանությունների դադարեցմանը», - նշել է աղբյուրը։
Կողմերը համաձայնել են, որ հիմա «կրիտիկական պահ է Ուկրաինայի, նրա ժողովրդի և եվրաատլանտյան տարածաշրջանի ընդհանուր անվտանգության համար»։ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը հավելել է, որ ինտենսիվ աշխատանքները շարունակվում են և կշարունակվեն առաջիկա օրերին։
Նմանատիպ հոդվածներ
Համբուրգի նավահանգիստը հետաքրքրված է Գյումրիում չոր նավահանգիստ ստեղծելու նախագծով. վարչապետ
Համբուրգի նավահանգիստը ներգրավվում է և հետաքրքրված է Գյումրիում չոր նավահանգիստ ստեղծելու նախագծով: Այս մասին Համբո...
Վեհափառի հորդորով ցանկացած գործողության պատրաստ ենք, ինքնագլուխ որևէ գործողություն չենք անելու․ Սարգսյան
Վեհափառի հորդորին ենք սպասում, պատրաստ ենք ցանկացած գործողության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ ն...
Բռնությունը տեղ չունի Հայաստանում․ Նիկոլ Փաշինյան
Բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ Այս մաիսն ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բռնությ...
Ստորագրվեց Գերմանիայի և Հայաստանի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի հռչակագիրը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ստորագրեցին Հայաստանի ու Գերմանիայի միջև երկկողմ...