Փաշինյանի գաղտնազերծած փաստաթղթերում էական թղթեր չկային. Արթուր Խաչատրյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնազերծած փաստաթղթերում էական թղթեր չկային, որոնք ԼՂ բանակացային գործընթացի ամբողջականությունը կապահովեին։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսօր ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։


«Երբ Փաշինյանը փաստաթղթղերը գաղտնազերծեց, ձեզ մոտ դեժավյու չկա՞… Դա ընդամենը ճտտիկով գրիչն էր` Հրայր Թովմասյանի ճտտիկով գրիչը։ Փաթեթը կիսատ էր, էական թղթեր չկային, որոնք բանակացային գործընթացի ամբողջականությունը կապահովեին»,– ընդգծել է պատգամավորը։


Նրա խոսքով` փաստաթղթերում, մասնավորապես, ոչինչ չկար Մադրիդյան սկզբունքի մասին, Մինսկի խորհրդաժողովի հնգյակի առաջարկների մասին ոչինչ չկար, իսկ մեծագույն զավեշտը վերաբերում էր Քի Վեսթի փաստաթղթին։


Նա հայտարարել է, որ Քի Վեսթի փաստաթղթից երեք էջ հանրայնացրել է, որտեղ նշվում է, որ ԼՂ ինքնավար մարզի սահմաններում, որոնք հայկական կողմի վերահսկողության ներքո էին, Ադրբեջանը որևէ պահանջ չէր ներկայացնում, Լաչինի միջանցքն ունենում էր նույն կարգավիճակը, ինչ ԼՂ–ն, այսինքն` ՀՀ մաս էր կազմում։ Բացի այդ, ըստ այդ փաստաթղթի, ապաշրջափակվում էին բոլոր կապուղիները, իսկ փոխարենը ՀՀ–ն Ադրբեջանին էր տրամարդրում միջանցք` անխոչընդոտ։


Ի պատասխան իշխանական մամուլի ներկայացուցչի հարցի` Խաչատրյանը նշեց, որ իր մոտ այդ փաստաթղթի պատճենն է, ու այն իր անձնական արխիվից է, որը երկար ժամանակ պահել է, իր սեփականությունն է և դրա ծագման մասին չի խոսի։


«Եթե իշխանություններն ասում են, որ դա կեղծ փաստաթուղթ է, ուրեմն պետք է ասեն` իրականությունը որն է»,– ընդգծել պատգամավորը։

Քաղաքականություն

Պատահարներ