Ինչպես է կազմակերպվել «AZAL» ինքնաթիռի կործանումը. նոր տվյալներ

«AZAL» ինքնաթիռի կործանման հետ կապված նոր տվյալներ կան: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ղազախստանի տրանսպորտի փոխնախարար Մաքսատ Կալիակպարովը։


«Տվյալ հետաքննությունն այսօրվա դրությամբ շարունակվում է։ Առաջին նախնական արդյունքները երեք ամիս անց ամբողջությամբ ներկայացվել են համապատասխան հանձնաժողովին։ Եվ հիմա ավելի խորը հետաքննություն է իրականացվում։ Եվ այնտեղ շատ բարդ փորձաքննություններ են, բարդ աշխատանք։ Վերջում, ինչպես և նախորդ զեկույցը, ամբողջությամբ կներկայացվի լրատվամիջոցներին: Ժամկետների առումով մենք հիմա չենք կարող ասել»,- ասել է նա:


Հիշեցնենք՝ ադրբեջանական լրատվամիջոցները ավելի վաղ հարապարակել էին անանուն նամակ, ձայնագրություններ, որտեղ նշվում էր, որ ռուսական կողմն է հրամայաել որնրացնել ինքնաթիռը։


Մանավորապես նամակում նշվում էր հակաօդային պաշտպանության կապիտանի բացատրությունը, որը պնդում է, որ ինքնաթիռի վրա կրակ է բացվել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հրամանով, ինչպես նաև տեսագրություններ, ձայնագրություններ և մանրամասներ տեխնիկայի ոչ պատշաճ վիճակի մասին:

Քաղաքականություն