Ալիևի օգնականը խնդրել է իր խոսքը փոխանցել հայ հասարակությանը. Արեգ Քոչինյան
Երևանում անցկացված ասուլիսի ընթացքում Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը նշեց, որ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը Բաքվում կայացած հանդիպման ժամանակ խնդրել է փոխանցել հայ հասարակությանը, թե պատերազմն Ադրբեջանի համար ավարտված է։
Քոչինյանը հավելել է․ «Հայ-ադրբեջանական հակամարտությունն Ադրբեջանի համար ավարտվել է։ Եվ, որ ուզում են այսօրվա չպատերազմ վիճակից կառուցել խաղաղություն և գնալ դեպի խաղաղություն։ Իրենց համար չափազանց կարևոր է Հայաստանի հետ համապարփակ և երկարաժամկետ խաղաղություն կառուցել, և պատրաստ են այդ ճանապարհով գնալ առաջ»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ՀՀ քաղհասարակության ներկայացուցիչներ են մեկնել Բաքու։ Պատվիրակության կազմում եղել են Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետներ Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանը, իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը։
Նշենք նաև, որ հոկտեմբերի 22-ին Երևանում տեղի էր ունեցել քննարկում՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ, իսկ այս այցելությունը պատասխան այց է հարաբերությունների կարգավորման համատեքստում։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը պրագմատիկ է, նա ոչ մի պատերազմ չի ուզում. Լավրով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պրագմատիկ է, նա ոչ մի պատերազմ չի ուզում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ...
«Մարդասիրական աղետի» մասին հայտարարությունները անհիմն են. Բայրամով
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ հեռախոսազրույցում հայտարարել է. «Ադրբեջանի կող...
ՌԴ-ից մեկնաբանել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև CAESAR թնդանոթների ձեռքբերման գործարքը
Հայաստանին 155 միլիմետր տրամաչափի CAESAR ֆրանսիական ինքնագնաց հրետանային կայանքների մատակարարումը կարող է հանգեցնել իրավ...
Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը դիմել է Սպիտակ տուն՝ այցելելու թույլտվություն ստանալու համար
Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը դիմել է Սպիտակ տուն այցելելու թույլտվություն ստանալու համ...