Բռնություն գործադրած անձը կպարտավորվի կրել էլեկտրոնային հսկողության միջոց․ մանրամասներ
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ««Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Կառավարության կողմից նախագիծը ներկայացրել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ նշելով էլեկտրոնային հսկողության միջոցը կրելուց հրաժարվելու դեպքում նախատեսվող պատասխանատվության ձևերը, նաև նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետի և այլ մանրամասներ։
Ըստ ներկայացված օրենսդրական փաթեթի՝ բռնություն գործադրած անձը պարտավոր է կրել էլեկտրոնային հսկողության միջոց և՛ անհետաձգելի միջամտության, և՛ պաշտպանական որոշումների կատարումն ապահովելու դեպքում։
Բռնություն գործադրած անձի կողմից Էլեկտրոնային հսկողության միջոց կրելուց խուսափելը կամ հրաժարվելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Կարգավորումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի մարտի 1-ից:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին կոչ է արել ԱՄՆ-ին արձագանքել Ուկրաինայի վրա «Օրեշնիկ» հրթիռային հարվածին
Զելենսկին կոչ է արել ԱՄՆ-ին արձագանքել Ուկրաինայի վրա «Օրեշնիկ» հրթիռային հարվածին։Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին...
Այս տարվա 6 ամսվա ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու 9268 դիմում է ստացվել. «Հետք»
Ռուս-ուկրաինական պատերազմի և եվրոպական երկրների կողմից Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ֆոնին ավել...
Ինձ ազատությունից զրկելու որոշում են կայացրել. Արա Վարդանյան
Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին ազատությունից զրկելու որոշում է կայացվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան...
Իռլանդիան ընտրել է երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետին
Իռլանդիայի կոալիցիոն կառավարության մաս կազմող Fine Gael կուսակցության նոր առաջնորդ Սայմոն Հարիսը կդառնա հանրապետության վ...