ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հնարավորություն գրեթե չունի. Ռուբիո

ԱՄՆ-ն իր պատժամիջոցային գործիքակազմի մեծ մասը արդեն օգտագործել է Ռուսաստանի դեմ, որի արդյունքում Վաշինգտոնը ներկայումս չունի էական նոր միջոցներ՝ լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու համար։ Այդ մասին հայտնել է սենատոր Մարկո Ռուբիոն՝ խոսելով Ռուսաստանի տնտեսության նկատմամբ արդեն գործող ճնշումների մասին։


Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ-ը վաղուց է կիրառել պատժամիջոցներ Ռուսաստանի խոշորագույն նավթային և գազային ընկերությունների նկատմամբ, ինչի հետևանքով «լուրջ նոր թիրախներ փաստացի չեն մնացել»։ Նա ընդգծել է, որ էներգետիկ ոլորտի սահմանափակումները համարվում են ամենազգայունը, և դրանց մեծ մասը արդեն ուժի մեջ է։


Բացի այդ, Ռուբիոն նշել է, որ Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ պայքարը հիմնականում պետք է իրականացվի Եվրոպայի կողմից, քանի որ այն անմիջապես առնչվում է եվրոպական նավահանգիստների և ապահովագրական շուկաների հետ։

Քաղաքականություն

Պատահարներ