Իրավիճակի աբսուրդն այն է, որ չկա Կտրիճ Ներսիսյանին պաշտպանող գեթ մեկ մարդ. Ռուբեն Ռուբինյան
Իրավիճակի աբսուրդն այն է, որ չկա Կտրիճ Ներսիսյանին պաշտպանող գեթ մեկ մարդ, որը կասի. «Ես պաշտպանում եմ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին, որովհետև նրան անարդարացիորեն մեղադրում են զավակ ունենալու մեջ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Ուղղակի չկա նման մարդ: Նույնիսկ ինքը` Կտրիճ Ներսիսյանը իրեն չի պաշտպանում այդ փաստարկով: Որովհետև ինքն էլ, բոլորն էլ գիտեն, որ ինքը խախտել է կուսակրոնության ուխտը:
Հետևաբար` Կտրիճ Ներսիսյանին պաշտպանողները եկեղեցին կամ եկեղեցական կանոնը չէ, որ պաշտպանում են: Իրենք պաշտպանում են իրենց ընդդիմադիր գործընկերոջը, պաշտպանում են Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին, Սարգսյանին ու ռուսաստանցի գործարարին:
Ուզում եք պաշտպանել` պաշտպանեք, ձեր իրավունքն է: Բայց կներեք, եկեղեցին ընդհանրապես պարտավոր չէ լինել ձեր բալագանի մաս, ձեր ընդդիմադիր գործունեության վահան, ձեր քաղաքական կապիտալ: Ու չի լինելու: Հաստատապես չի լինելու»,- գրել է Ռուբինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովը՝ խաղաղության գործընթացի հեռանկարների և «խոչընդոտների» մասին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի...
Փաշինյանն ասաց՝ երբ կասի, թե որն է եղել հոկտեմբերի 19-ին թուղթ չստորագրելու պատճառը
ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին...
Միջազգային արժույթի հիմնադրամը Ուկրաինային կհատկացնի ևս 690 մլն դոլարի վարկ
Միջազգային արժույթի հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը հաստատել է Ուկրաինային ֆինանսական աջակցության նոր տրանշի տրամադր...
Լեռնային Ղարաբաղում վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունների մեղքը կրում է Հայաստանի ղեկավարությունը․ Լուկաշենկո
Լեռնային Ղարաբաղում վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունների մեղքը կրում է Հայաստանի ղեկավարությունը։Այս մասին հ...