Ուղիղ ասե՛ք՝ տեղի ունեցածը Հայաստանի համար դրակա՞ն զարգացում է, թե՞ ոչ. Թունյանը` ընդդիմադիր գործընկերներին
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ԱԺ ամբիոնից հարց է ուղղել ընդդիմադիր գործընկերներին:
Նա հիշեցրել է, որ երեկ պարզ դարձավ, որ վերջին 30 տարում առաջին անգամ Ադրբեջանի տարածքով ղազախական ցորեն պիտի ներկրվի Հայաստան:
Պատգամավորի խոսքով՝ ինքը երեկվանից կարդում է արձագանքները ու զարմանում է՝ ոնց որ վատ բան է տեղի ունեցել:
«Հիմա ուզում եմ հարց տալ, քանի որ առավել ևս ձեր խմբակցության մեջ մարդիկ կան, որոնք պետական պաշտոններ են զբաղեցրել, այդ թվում՝ տնտեսական, միջազգային հարաբերությունների ոլորտում՝ պարո՛ն Մինասյան, պարո՛ն Խաչատրյան, պարո՛ն Ավետիսյան, պարո՛ն Ռուստամյան, պարո՛ն Գևորգյան: Խնդրում եմ վեր կենալ և ուղիղ՝ առանց մանևրելու ասե՛ք՝ տեղի ունեցածը Հայաստանի համար դրակա՞ն զարգացում է, թե՞ ոչ»,- ասել է Թունյանը:
«Միանում եմ հարցադրմանը»,- տեղից հայտարարել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ապա նիստը վարողի իրավունքով ելույթ ունեցավ:
«Պարոն Թունյանը ոգեշնչեց ինձ, որովհետև կարծում եմ՝ իր հարցադրումը պետք է ավելի զարգացնել: Ես ավելի հեռուն գնամ: Եթե ես ճիշտ եմ հիշում, Վաշինգտոնի օգոստոսի 8-ի հռչակագիրը ընդդիմությունը հայտարարում էր միակողմանի զիջում, որ իբր Ադրբեջանը հնարավորություն է ստանալու Հայաստանի տարածքով տրանզիտ իրականացնել, իսկ Հայաստանը ոչինչ չի ստանալու»,- նշել է Ռուբինյանը՝ հիշեցնելով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, որտեղ նա ասել էր՝ ինչ իմաստ ունի այդ ամենը, եթե Հայաստանը դեպի Իրան ու Ռուսաստան կապ չի ստանալու:
Նրա խոսքով՝ հիմա միակողմանի զիջելը ոնց է ստացվում, եթե կարողանալու ենք ցորեն ներկրել Ղազախստանից:
«Դա միակողմանի զիջո՞ւմ է մեր կողմից: Հարցն այն է, որ վերջապես մենք ունենում ենք աղբյուրների դիվերսիֆիկացիա, և ես կարծում եմ՝ երեկվա հայտարարվածն ու տեղի ունենալիքը իրապես հեղափոխական են»,- հարց է ուղղել Ռուբինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանները փնթի վարձկաններին դուրս նետեցին տարածքից. Զարեհ Սինանյանը` միջադեպի մասին
Երեկ Գերմանիայի Քյոլնի հայ համայնքի հանդիպումը խափանելու փորձ արվեց: Այս մասին գրել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատ...
Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագաh Արմեն Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ շնորհավորական ուղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես չեմ ուզում վարչապետ լինել. Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այցելել է Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղ, որտեղ հանդիպել է տեղի...
Նոր նշանակում` ԱԳՆ-ում. Փաշինյանը որոշում է ստորագրել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արտաքին գործերի փոխնախարար է նշանակվել։«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օ...