Дождь հեռուստաալիքը շփոթել է Գյումրիի համայնքապետի լուսանկարը` Վարդան Ղուկասյանինի հետ

Այսօր Дождь հեռուստաալիքը իր ռեպորտաժներից մեկում անդրադարձել է Գյումրիի իրադարձություններին սակայն, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի լուսանկարի փոխարեն սխալմամբ օգտագործվել է այլ անձի՝ Վարդան Ղուկասյանի լուսանկարը, որը հայտնի է ԴՕԿ մականունով եւ ներկայումս ԱՄՆ-ում գտնվում է անազատության մեջ:


Նրա կուսակիցները դիմել են լրատվամիջոցին հնարավորինս շուտ կատարել անհրաժեշտ ճշգրտումը:


«Խնդրում ենք հնարավորինս շուտ կատարել անհրաժեշտ ճշգրտումը՝ հեռացնել կամ փոխարինել հրապարակման մեջ օգտագործված լուսանկարը, կամ ավելացնել բացատրական նշում (ծանուցում), որ նյութում տեղի է ունեցել շփոթմունք, և պատկերում պատկերված անձը կապ չունի հաղորդման բովանդակության հետ։


Մենք վստահ ենք, որ Ձեր լրատվական ալիքը, լինելով պատասխանատու և հեղինակավոր աղբյուր, կհետևի լրագրողական էթիկայի սկզբունքներին և կընդունի անհրաժեշտ քայլերը իրավիճակը շտկելու համար»,- նշված է հայտարարության մեջ: 




Քաղաքականություն