Վարդապետ, եկ ու մի խելագարվիր՝ Աստծոն դավանելու փոխարեն, այս մարդիկ հավատում են փուչին․ Հարությունյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Քննչական կոմիտեն մանրամասներ էր հայտնել, թե ինչու են ձերբակալվել հոգևորականները՝ հրապարակելով լուսանկարներ:


Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն անդրադառնալով հրապարակված լուսանկարներից մեկին՝ գրել է.


«Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղվում է այդպիսի բաներով» (Կորնթացիներ 18:12):


Փաստորեն, եկեղեցականները, որոնք պետք է պայքարեն սնահավատության դեմ, իրենք են սնահավատ: Հոգևորականների ձերբակալումից հետո Քննչական կոմիտեի տարածած այս նկարում ուշադրությունս գրավեց ընդամենը մեկ բան՝ երկու դոլարանոց թղթադրամը (այն, որ Կտրիճենք փող սիրող են, շաաատ փող սիրող են, դա շատերին է հայտնի): Այն համարվում է հաջողություն բերող թղթադրամ, ինչը սնահավատության լավագույն օրինակ է:


Վարդապետ, եկ ու մի խելագարվիր, որ Աստծոն դավանելու փոխարեն, այս մարդիկ հավատում են փուչին:


Իրենք Հիսուս Քրիստոսի հետևորդ չեն, Ջեֆերսոնի հետևորդ են»:


Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ին Արագածոտնի թեմում իրվապահները գործողություններ էին իրականացրել: Կատարված երկու տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային տեղեկատվություն պարունակող կրիչներ, առանձնապես խոշոր չափերով գումար, ոսկյա, արծաթյա մեծաքանակ զարդեր, մի շարք առևտրային կազմակերպությունների անվամբ տրված բազմաթիվ վառելիքի կտրոններ, այլ իրեր ու առարկաներ:

Քաղաքականություն

Պատահարներ