
Երբ քննադատվում է Կտրիճ Ներսիսյանը ՝ սրբապղծություն է, Տեր Արամին թիրախավորելը՝ արդեն սուրբ գո՞րծ․ Ալեքսանյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Արագածոտնի թեմի առաջնորդի և այլ հոգևորականների ձերբակալություններից հետո տարբեր հոգևորականների նկատմամբ թիրախավորման դեպքերին:
«Ի՞նչ է ստացվում գործակալների լոգիկայով.
Երբ քննադատվում է Կտրիճ Ներսիսյանը, կամ օրինակ էն Արշակ կոչվածը՝ դա հակաեկեղեցական սրբապղծություն է։
Բայց այ երբ գործակալները ամենանողկալի կերպով վիրավորում ու թիրախավորում են ՀԱԵ գործող քահանա Տեր Արամին՝ դա արդեն սուրբ գո՞րծ է։
Մի՞թե էս մարդիկ (գործակալական ցանցի անդամները) հենց իրենց իսկ առաջ քաշած տրամաբանությամբ՝ երբ քննադատում, վիրավորում, անպատվում են Տեր Արամին ավտոմատ կերպով չեն դառնում «հակաեկեղեցական, սրբապիղծ սրիկա»։
Գոնե էն Արշակ կոչվողը «յաշիկից» իջնի մի «իտոգ» տա, իմանանք»,- գրել է պատգամավորը։