Քաղաքականություն
Դատարանը ժամանակավորապես արգելել է Թրամփին զորքեր ուղարկել Պորտլենդ
ԱՄՆ դաշնային դատավորը ժամանակավորապես արգելափակել է նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը՝ Օրեգոնի ազգային գվարդիայի 200 մարտիկների Պորտլենդ ուղարկելու մասին: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Դատավոր Կարին Իմերգուտը վճռել է, որ մինչև հոկտեմբերի 18-ը զինվորականները չեն կարող քաղաք ուղարկվել՝ նշելով, որ բողոքի ցույցերը ռազմական միջամտություն պահանջող սպառնալիք չեն ներկայացնում: Հայցը ներկայացրել է Օրեգոնի գլխավոր դատախազը՝ հայտարարելով, որ Թրամփի գործողությունները խախտում են նահանգի իրավունքները։
Սպիտակ տունը խոստացել է բողոքարկել որոշումը՝ պնդելով, որ նախագահը գործել է օրենքի շրջանակներում՝ դաշնային օբյեկտները պաշտպանելու համար:
Պորտլենդի քաղաքապետը իրավիճակն անվանել է մտացածին և ընդգծել, որ քաղաքը մնում է խաղաղ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՅԴ-ում կուլիսային ակտիվ քննարկումներ են՝ Ռոբերտ Քոչարյանից տարանջատվելու մասին․ «Իրավունք»
Ofelya
ԱՄՆ-ԵՄ առևտրային պատերազմները կազդեն բոլորի վրա․ Վուչիչ
Ադրբեջանական մոդելը կկիրառվի սիրիական բանակի պատրաստման ժամանակ․ Թուրքիայի ՊՆ
Ofelya
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կա շատ պարզ ձև՝ կրել դիմակ և չտուգանվել. Նիկոլ Փաշինյան
WRed