Իսրայելի վարչապետի ելույթը բոյկոտել են լայնածավալ սուլոցներով
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ լայնածավալ սուլոցների և բոյկոտի է ենթարկվել։ Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։
Իր ելույթի հենց սկզբում բազմաթիվ պատվիրակությունների ներկայացուցիչներ լքեցին դահլիճը, իսկ Նեթանյահուին բազմիցս ընդհատում էին դահլիճի ճիչերը։ Պատճառը՝ Իսրայելի կառավարության դիրքորոշումն էր Մերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի տարածքներում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Իր ելույթում Նեթանյահուն ասել է, որ Գազան շրջապատված է բարձրախոսներով, որոնք այս պահին հեռարձակում էին իր ուղերձը ՄԱԿ-ի նիստից, և նա դիմել է իսրայելցի պատանդներին՝ ասելով, որ երկիրը չի կանգնի, մինչև նրանցից յուրաքանչյուրը ազատ չարձակվի։
Իսրայելի վարչապետը պահանջել է, որ Համասը վայր դնի զենքը և կատարի Իսրայելի պահանջները։ Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից կոչ է արել միջազգային հանրությանն անհապաղ վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները։
«Իրանն ակտիվորեն մշակում էր միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների ծրագիր։ Այդ ծրագրի նպատակ՝ Իսրայելի ոչնչացումն էր, ինչպես նաև Միացյալ Նահանգներին սպառնալը», - ասել է Իսրայելի վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Սպասում ենք մեր գերիների առաջին խմբի վերադարձին. Մանե Գևորգյան
«Սպասում ենք մեր գերիների առաջին խմբի վերադարձին»,- գրել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը: [367c2160edb956888b1...
Զելենսկին խոսել է Մակրոնի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, այս մասին Financi...
Մոսկվան նոր «սև ցուցակ» է հաստատել. ովքեր են ներառվել ցանկում
Մոսկվան «սև ցուցակում» է ներառել Մեծ Բրիտանիան ներկայացնող 39 լրագրողների և քաղաքական գործիչների։ Տեղեկությունը հայտնում...
Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ մարտական գործողությունների դադարեցումից հետո...