Քաղաքականություն
Լեհաստանում հակաուկրաինական տրամադորություն է տիրում
Վանդալները կտրել են Լեհաստանի Լեգնիցա քաղաքում գտնվող Սուրբ Աստվածածնի Վերափոխման ուկրաինական հույն կաթոլիկ եկեղեցու գմբեթի խաչը։ Գրում է gazetaru-ն:
Ուկրաինայի գլխավոր հյուպատոսությունը Վրոցլավում դիմել է տեղական իրավապահ մարմիններին՝ պահանջելով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ արձագանքման միջոցները և հանցագործներին պատասխանատվության ենթարկել:
Դեսպանատունն արդեն նոտա է ուղարկել Լեհաստանի արտաքին գործերի նախարարությանը և կոչ է արել Լեհաստանի իշխանություններին արձագանքել «հակաուկրաինական տրամադրությունների աճին»։
Ավելի վաղ Լեհաստանը հայտարարել էր, որ զորքեր չի ուղարկի Ուկրաինա՝ անօդաչու թռչող սարքերը զսպելու համար։