
Վատ եմ զգում, թե ոնց եմ թոռներիս երեսին նայելու․Ղուկասյանը՝ որդու ձերբակալության մասին

Եթե ինչ–որ հարց ունեք հոր հետ, ընտանիք ինչի՞ եք մտնում. Բան կա, եկեք, ես պատրաստ եմ ամեն ինչի։ Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով այսօր իր որդու՝ Սպարտակ Ղուկասյանի ձերբակալությանը։
«Չնայած 2007 թվականին խփեցիք, մինչև հիմա այդ գործը չի բացահայտվել։ 4 տղա մահացած է, ես եւ փոխքաղաքապետը վիրավորված ենք, փոխանակ գնաք նմանատիպ հարցերի բացահայտման մասին մտածեք, Երեւանից էլ զորք եք բերել էստեղ։ Մարդը երեխային տանում է մանկապարտեզ, ճանապարհին թափվում եք վրեն, սրանով ի՞նչ եք ուզում ասած լինեք Էս ձեւի ստորություն, մտնել մարդու տուն... ոչինչ ձեր տուն էլ կմտնեն։
Հիմա ես վատ եմ զգում, թե ոնց եմ թոռներիս երեսին նայելու, որ կարծես ես եմ պատճառը»,– ասել է Ղուկասյանը։
Վարդան Ղուկասյանը նշել է, որ որեւէ ծանուցում չեն ստացել։ Նա հավելել է, որ օրինական միջոցներով պայքարելու է մինչեւ վերջ.