Եթե հարցում անենք՝ մեր ուժի վարկանիշը կլինի 17%, ընդդիմադիր շարժմանը՝ 2%․ Հովիկ Աղազարյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ընդունում է, որ իշխանությունից դժգոհություններ կան, բայց չի կարծում, որ ընդդիմությունը կկարողանա կոնսոլիդացնել հանրության դժգոհ զանգվածին։
Այս մասին Աղազարյանն ասել է Armlur.am-ին տված հարցազրույցում։
-Պարո՛ն Աղազարյան, ընդդիմադիր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջանորդ Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ սեպտեմբերից վերսկսելու են հանրահավաքները և ակցիաները՝ իշխանության հեռացման պահանջով։
Ի՞նչ կասեք, մտավախություն չունե՞ք, որ այս անգամ շարժումը կհաջողի ու կհեռացնի Ձեր քաղաքական ուժին իշխանությունից։
-Ես մտավախություններ չունեմ, անհանգստություն ունեմ, որ փաստորեն մեզ մոտ ընդդիմությունը չի կայանում, բայց չեմ կարծում, որ իրենք ինչ-որ բանի կհասնեն, քանի որ իրենք խնդիրների լուծման մոտեցումներ չունեն։
Բագրատ Գալստանյանը լավագույն դեպքում սեպտեմբերին կարողանա համոզել, որ ազատվել է նախկին նախագահների առանցքի շուրջ հավաքաված անհատներից ու քաղաքական ուժերից և պատրաստվի 2026թ-ի ընտրություններին։ Այդ դեպքում հնարավոր է ԱԺ-ում խմբակցություն ունենա, եթե չկարողանա համոզել, դա էլ չի լինելու։
-Պարո՛ն Աղազարյան, բայց այսօր իշխանությունից դժգոհություններն էլ բավականին մեծ են՝թե՛ արտաքին քաղաքական մասով, թե՛ սոցիալական։ Հնարավո՞ր է այս անգամ ընդդիմությունը կարողանա կոնսոլիդացնել հանրության այդ դժգոհ զանգվածին։
-Իհարկե, դժգոհություններ կան, բայց այդ ուժերը չեն կարողանա կոնսոլիդացնել մարդկանց, միգուցե այլ ուժեր կարողանան։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը հայտարարել է Իլոն Մասկի հետ մեծ հարցազրույցի մասին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի հետ մեծ հարցազրույցի մասին։ Նա սոցիալական...
Բակո Սահակյանի, Լևոն Մնացականյանի և Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը վատթարացել է. «Ժողովուրդ»
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն արդեն մոտ մեկ տարի է, ինչ ապօրինի կերպով պահվում է Բաքվում։ Այս մասին գրում է «Ժող...
Իրանը կարող է հրաժարվել Իսրայելի վրա լայնածավալ հարձակում իրականացնելու որոշումից
Իրանը կարող է առաջիկա օրերին վերանայել Իսրայելի վրա զանգվածային հարձակում իրականացնելու որոշումը՝ ի պատասխան Թեհրանում պ...
Պուտինի որոշմամբ` զինվորական հաշվառումից խուսափող օտարերկրացիները կզրկվեն ՌԴ քաղաքացիությունից
Ռդ Պուտինը ստորագրել է օրենքը զինծառայության գրանցումից հրաժարվելու դեպքում ձեռք բերված ՌԴ քաղաքացիությունից զրկելու մաս...