
ԱՄՆ-ն Կիևին զինելու փոխարեն, պետք է վերացնի հակամարտության պատճառները. Լավրով

ԱՄՆ-ում ըմբռնում կա ոչ թե Ուկրաինային զինելու, այլ հակամարտության արմատական պատճառների վերացմամբ զբաղվելու անհրաժեշտության մասին։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, «Ռուսաստան-Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդ» ձևաչափով նախարարական նիստից հետո այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«ԱՄՆ-ում ըմբռնում կա Ուկրաինային Ռուսաստանի դեմ ավելի ու ավելի շատ չթունավորելու, Ուկրաինային չզինելու անհրաժեշտության մասին, որպեսզի այդ երկրում ապրող իր քաղաքացիներին հերթական անգամ չնետեն պատերազմի մսաղաց, այլ զբաղվեն ճգնաժամի արմատական պատճառների վերացմամբ։ Մենք դրա հիման վրա կզարգացնենք երկխոսությունը և՛ ԱՄՆ-ի, և՛ մեր բոլոր այն գործընկերների հետ, որոնք պատրաստ են օգնել համաձայնեցված լուծումներ գտնելու հարցում», - ասել է Լավրովը։
Ավելի վաղ՝ Լավրովը հայտարարել էր, որ Իսրայելի կողմից Դոհան ռմբակոծելու հետևանքով Մերձավոր Արևելքում լարվածությունը կտրուկ աճել է։