
Մերձավոր Արևելքում լարվածությունը կտրուկ աճել է․ Լավրով

Իսրայելի կողմից Դոհան ռմբակոծելու հետևանքով Մերձավոր Արևելքում լարվածությունը կտրուկ աճել է։ Այս մասին է հայտարարել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մեր այսօրվա հանդիպումները տեղի են ունենում Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական լարվածության կտրուկ աճի պայմաններում՝ պայմանավորված Իսրայելի կողմից սեպտեմբերի 9-ին Դոհայի վրա իրականացված հրթիռային և ռմբային հարվածներով», - ասել է նա։
Լավրովը նաև նշել է, որ Իսրայելի գործողությունները Մերձավոր Արևելքում վկայում են Պաղեստինի պետության ստեղծման հնարավորությունը խաթարելու՝ նրա ձգտման մասին. «Ակնհայտ է, որ իսրայելցիների գործողությունները խաթարում են խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը, վկայում Գազայի հատվածում և Հորդանանի արևմտյան ափին աննախադեպ մարդասիրական աղետը դադարեցնելու ցանկության բացակայության, ինչպես նաև Պաղեստինի պետության ստեղծման հնարավորությունը խաթարելու մտադրության մասին», - ասել է Լավրովը։