Դատախազությունը բողոքարկել է Արա Սաղաթելյանին կալանքից ազատելու որոշումը. փաստաբան
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-քարտուղար Արա Սաղաթելյանի փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ գլխավոր դատախազությունը որոշել է շարունակել Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի մասով ֆեյսբուքյան օգտատեր «Գագիկ Սողոմոնյանի» էպոպեան՝ բողոքարկելով Արա Սաղաթելյանի կալանքը վերացնելու մասին վերաքննիչ քրեական դատարանի որոշումը։ Նշված բողոքը որքանով սպասելի էր Արա Սաղաթելյանի փաստաբանական թիմի համար, այնքան էլ անհասկանալի՝ իրավունքի և օրենքի տեսանկյունից։
Անհասկանալի էր, քանի որ վերաքննիչ քրեական դատարանի հիմնավոր և պատճառաբանվածության բարձր աստիճան ունեցող դատական ակտը բավարար էր բացահայտելու սույն քրեական գործով ԱԱԾ քննչական վարչության իրականացված անհեթեթ և VPN-ի ու IP-ի վերաբերյալ տարրական պատկերացում չունեցող գործի քննությունը։
Սակայն սպասելի էր, քանի որ վերջին երեք տարվա ընթացքում որևէ հնչեղ քրեական գործով անձի նկատմամբ քրեական հետապնդելու հարուցելու, նրան ամեն գնով կալանավորելու քննչական մարմինների և դատախազության ձգտումները որևէ կերպ պայմանավորված չեն օրենքով կամ քրեական գործով ձեռք բերված ապացույցներով, այլ բացառապես իշխող քաղաքական ուժի և նրա ղեկավարի՝ այդ անձի նկատմամբ ունեցած վերաբերմունքով։
Իսկ Արա Սաղաթելյանի կողմից վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների հանդեպ հնչեցրած խիստ, բայց միանշանակ արդարացի քննադատությանը որևէ այլընտրանք չեն թողնում Նիկոլ Փաշինյանի և դատախազության համար, քան շարունակել ամեն գնով Արա Սաղաթելյանին ազատությունից զրկելու փորձերը։
Հ.Գ. Իսկ որոշ պաշտոնատար անձինք դեռ շարունակում են պնդել, թե իբր «օգտագործՎող չեն, օգտագործող են»»:
Նմանատիպ հոդվածներ
ԲՀԿ-ից՝ Քոչարյանի թիմ. Ինչու Գևորգ Պետրոսյանը որոշեց Ծառուկյանին փոխարինել Քոչարյանով. «Ժամանակ»
«ԲՀԿ-ից դուրս եկած Գևորգ Պետրոսյանին հաճախ են տեսնում Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի ընկերակցությամ...
ՀԱԿ-ը փնտրտուքի մեջ է. նրանք չեն բացառում դաշինքը տերպետրոսյանական բնորոշմամբ, «մոնղոլ թաթարների» հետ. «Հրապարակ»
«Թեեւ իշխող թիմն Ընտրական օրենսգրքում դեռեւս փոփոխություններ չի արել, եւ հայտնի չէ՝ ընտրություններն անցկացվելու են...
Ո՞վ կփոխարինի «Իմ քայլում» Սուրեն Գրիգորյանին
«Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակում մանդատը վայր դրած Սուրեն Գրիգորյանին հաջորդում է Միսաք Բաբաջանյանը, որը NEWS.am...
Երեկ Արմավիրում Նիկոլ Փաշինյանն օգտագործել է վարչական ռեսուրս՝ ընտրություններում մրցակցային առավելություն ստանալու համար. Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննսիյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Արմավիրի մա...