Քաղաքականություն

Հույս ունեմ՝ Ադրբեջանի ղեկավարությունը ըմբռնումով կմոտենա քաղաքացիների ձերբակալությանը․ Օվերչուկ

Հույս ունեմ՝ Ադրբեջանի ղեկավարությունը ըմբռնումով կմոտենա քաղաքացիների ձերբակալությանը․ Օվերչուկ

Ռուսաստանը հուսով է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ըմբռնումով կմոտենա Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի 13 քաղաքացիների հետ կապված իրավիճակին, և որ նրանք շուտով կլինեն իրենց հայրենիքում։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում։


Այսօր ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ադրբեջանում բանտարկված Ռուսաստանի 13 քաղաքացիների ազատ արձակումը կարող է կարևոր քայլ լինել Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում:


Հիշեցնենք՝ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվել էր ադրբեջանական ծագում ունեցող ավելի քան 50 անձ։ Գործողությունների ընթացքում մահացել է առնվազն երկու մարդ՝ Ադրբեջանի 60-ամյա քաղաքացի Հուսեյն Սաֆարովը և նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդինը։ Բաքուն պահանջում է պատասխանատվության ենթարկել մեղավորներին։


Ռուսաստանի անվտանգության ուժերի գործողություններին ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները Բաքվում ձերբակալել և ծեծի են ենթարկել 10-ից ավելի ռուսների, խուզարկություններ են անցկացրել «Sputnik Ադրբեջանի» խմբագրությունում և կալանավորել խմբագրության երկու անդամի։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250