Որտե՞ղ է բնակվելու ԱԳ նորանշանակ նախարարը
«Հրապարակ» թերթը գրում է․
«Անցած շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանն այցելել է ԱԳՆ, հանդիպել ղեկավար կազմի հետ և ասել, որ սկսեն ողջ ծավալով գործել՝ արդեն նախարար ունեն և լիքը անելիք։ ԱԳՆ-ում ոգևորությամբ են ընդունել այս հրահանգը, որ վերջապես դուրս կգան կրավորական վիճակից։
Ի դեպ, ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանը շարունակելու է բնակվել Պռոշյանի կառավարական ամառանոցներում։ Նա այնտեղ էր տեղափոխվել դեռևս 2018-ին՝ որպես ԱԺ նախագահ։ Այժմ նշանակվելով արտաքին գործերի նախարար՝ նա կարող էր դուրս գալ ամառանոցից, քանզի նախկինում ԱԳ նախարարները, որպես կանոն, չեն բնակվել այստեղ։ Բայց, ըստ օրենքի, նման իրավունք ունեն Անվտանգության խորհրդի անդամները, իսկ Միրզոյանն ԱԽ անդամ է, ուստի նա կարող է այնտեղ բնակվել։ Սակայն բանն այն է, որ ոչ բոլոր ԱԽ անդամներն են բնակվում այստեղ, այլ միայն նրանք, ում հրավիրում է անձամբ Նիկոլ Փաշինյանը»։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ Հայաստանի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։«Արմենպրես»-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ առաջինը շիշը նետեց Հայկ Սարգսյանի վրա
Տեսանյութում երևում է, որ Հայկ Սարգսյանի խոսքերից հետո առաջինը Սեյրան Օհանյանը շշով հարվածեց Հայկ Սարգսյանին:Մանրամասներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խելոք պահի քեզ հլը արա. ԱԺ-ում այս անգամ շշեր էին շպրտում միմյանց վրա
ԱԺ-ում չի դադարում կրքերը բորբոքովել: ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ կրքերը բորբոքվեցին: Մանրամասներ...
Չե՞ք նկատել, որ այլեւս Բաքվից չեն հնչում հայտարարություններ դեմարկիացիայի եւ դելիմիտացիայի մասին. Փաշինյան
Ի սկզբանե նաեւ դահլիճում ներկա որոշ ուժերի միջոցով փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե դեմարկացիան ու դելիմիտացիան...