Վերադարձն Արցախ հնարավոր է․ Մովսես Հակոբյան

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը իրատեսական է համարում արցախահայության վերադարձը:  Մովսես Հակոբյանի կարծիքով, պետք է միայն մարդկանց համոզել, որ այդ գաղափարը կենսունակ է։


Ազատության հրապարակում, որտեղ այս րոպեներին ընթանում է Արցախի անկախության օրվան նվիրված հանրահավաքը, լրագրողների հետ զրույցում Մովսես Հակոբյանն ասաց, որ վերադարձը պատիվ ու արժանապատվություն կբերի:


Հայաստանում իշխանափոխության հնարավորությունների մասին հարցին պատասխանելով` Հակոբյանը նշեց, որ ընտրություններին այլընտրանք չկա։ Խոսելով զարմիկի՝ ԱԽ քարտուղար և վարչապետի հավատարիմ գաղափարակից Արմեն Գրիգորյանի հետ հարաբերությունների մասին՝ գեներալն ասաց, որ նրա հետ չի շփվում։


Ավելի վաղ Հակոբյանը հայտարարել էր «Երկարաժամկետ հեռանկարում Սյունիքում հայ չի մնա»։


Հիշեցնենք, որ 2023թ. սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով այնտեղից բռնի տեղահանվել և Հայաստանում ապաստանել է 101 848 մարդ` Արցախի ողջ բնակչությունը։

Քաղաքականություն

Պատահարներ