Դանիել Իոաննիսյանն անդրադարձել է դավաճանության գործով անցնող ԱԳՆ աշխատակցին

Իսկ կարո՞ղ է՝ դավաճանության գործով անցնող ԱԳՆ աշխատակից աղջիկը անգամ չգիտեր, որ իր զուգընկերը ադրբեջանցիների վրա է աշխատում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը:


«Իսկ կարո՞ղ է՝ այդ աղջիկը չտրվեր զուգընկերոջ հետ սեքսի կադրերը հրապարակելու (ծնողներին ուղարկելու)՝ ադրբեջանցիքի ենթադրյալ շանտաժին, եթե մեր հասարակությունը այդքան հիվանդագին չվերաբերեր սեքսին:


Իսկ կարո՞ղ է՝ այս ամենը չլիներ, եթե ԱԳՆ-ում կադրերի հետ աշխատել իմանային, ու լիներ օտարերկրյա ռոմանտիկ կապերի մասին հայտնելու կարգ:


Իսկ կարո՞ղ է՝ այդ աղջկան ևս վերջը արդարացնեն, ինչպես դավաճանությունների գործերով անցնող բազմաթիվ այլ «սկանդալային» ձերբակալությունների հերոսների:


Հ.Գ. Այո, տեսականորեն նաև հնարավոր է, որ այդ աղջիկը լավ էլ գիտակցված ու ցանկանալով գաղտնիքներ է վաճառել: Բայց փորձս հուշում է, որ ամեն ինչ այդքան էլ սև ու սպիտակ չի լինում»,- գրել է Իոննիսյանը:


Հիշեցնեք` ՀՀ ԱԳՆ աշխատակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն)։ հայտնել է ՔԿ-ն:

Քաղաքականություն

Պատահարներ