Եվրամիությունն չի ճանաչի այդ կառավարությունը, եթե Աֆղանստանում «Թալիբան»-ն ուժով վերցնի իշխանությունը
Եթե Աֆղանստանում «Թալիբան» արմատական շարժումն ուժող վերցնի իշխանությունը, Եվրամիությունը նման նոր կառավարությունը չի ճանաչի, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է տարածաշրջանի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոմաս Նիկլասսոնը աֆղանական «Ariana News» հեռուստակայանին տված հարցազրույցում:
Եվրոպացի դիվանագետի խոսքով՝ նման զարգացման դեպքում Եվրամիությունը կդադարեցնի Աֆղանստանին տրամադրվող օգնությունը, ինչը կարող է երկրի մեկուսացմանը հանգեցնել:
Նիկլասսոնն անհանգստություն է հայտնել ներկա իրավիճակի առնչությամբ՝ կողմերին կոչ անելով ճկունություն ցուցաբերել աֆղանական հակամարտությանը վերջ դնելու համար:
«Մենք ձգտում ենք մեզնից կախված ամեն ինչ անել, որպեսզի քաղաքականապես ներգրավված մնանք Աֆղանստանին հումանիտար օգնություն ցուցաբերելու գործընթացում այնքա, որքան անհրաժեշտ կլինի»,- ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը:
-
Երեք արկ է արձակվել Աֆղանստանի Քանդագար քաղաքում օդանավակայանի ուղղությամբ, հաղորդում է AFP գործակալությունը:
«Երկու արկը վնասել է թռիչքուղին, ինչի հետեւանքով օդանավակայանից բոլոր ժամանող եւ մեկնող չվերթները չեղարկվել են»,-հայտնում է օդանավակայանի ղեկավարությունը:
Դեպքի մանրամասները հայտնի չեն: