Քաղաքականություն
Կարևոր
ԱԳՆ աշխատակցի նկատմամբ կիրառվել է կալանք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
ՀՀ ԱԳՆ աշխատակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն)։
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Տվյալ անձը բարձրաստիճան պաշտոնյա, ինչպես նաև արտերկրում ՀՀ հյուպատոս չի հանդիսացել։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում որևէ տվյալ ձեռք չի բերվել նշված հանցագործությանը այլ անձանց, այդ թվում՝ ՀՀ ԱԳՆ այլ աշխատակիցների մասնակցության, ինչպես նաև նշված աշխատակցին աջակցելու կամ օժանդակելու վերաբերյալ
Հիշեցենեք` Factor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԱԾ-ն Արտաքին գործերի նախարարությունում հայտնաբերել է պաշտոնյայի, որը կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ և նրան փոխանցել կարևոր տեղեկություններ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը մտադրություն չունի հարձակվել Բալթյան երկրների վրա. Էստոնիայի հետախուզության ծառայություն
Արմեն Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Ցեղասպանության ճանաչում. ինչու՞ հիմա, ի՞նչ դա կտա և ի՞նչ ռիսկեր կան
WRed