Հնդկաստանի և Չինաստանի հարաբերությունները վերականգվում են
Հնդկաստանը պատրաստ է զարգացնել հարաբերությունները Չինաստանի հետ` հիմնված են փոխադարձ վստահության և հարգանքի վրա։ Այս մասին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը:
Կազմակերպության պատմության մեջ խոշորագույն ՇՀԿ գագաթաժողովն անցկացվում է Չինաստանի Թիենծին քաղաքում դրան մասնակցում են օտարերկրյա պետությունների ավելի քան 20 առաջնորդներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Սի Ծինփինը հայտարարել է, որ բարեկամներ լինելը ճիշտ ընտրություն է երկու երկրների համար:
«Պետք է լինել գործընկերներ, որոնք նպաստում են միմյանց հաջողությանը, որպեսզի վիշապն ու փիղը միավորվեն»,- ասել է Չինաստանի առաջնորդը:
Ինչպես նշում են արևմտյան ԶԼՄ-ները, ՇՀԿ գագաթնաժողովի կենտրոնական սյուժեն կդառնա Չինաստանի և Հնդկաստանի մերձեցման շարունակությունը:
Հնդկաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել էին 2020 թվականի մայիսին սահմանային Լադակխ շրջանում տեղի ունեցած մի շարք բախումներից հետո, այնուհետև կողմերն ուժեղացրել էին ռազմական ներկայությունը տարածաշրջանում: 2021 թվականի փետրվարին տարածաշրջան տեղափոխված զորքերի մեծ մասը հետ քաշվեց, կողմերը շարունակեցին բանակցությունները։ 2022 թվականի սեպտեմբերի սկզբին երկրները սահմանին զորքերի հետքաշման նոր փուլ են անցկացրել, սակայն ոչ բոլոր հարցերն են լուծվել։






























