Զախարովան Օվերչուկի Հայաստան այցից մանրամասներ է ներկայացերել
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի երևանյան հանդիպումների արդյունքում ձևավորվել է Եվրոպական և Եվրասիական միությունների տեխնիկական կարգավորման անհամատեղելիության մասին որոշ նրբությունների ըմբռնում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Օվերչուկի հանդիպումներն անցել են պրոֆեսիոնալ, անկեղծ և կառուցողական մթնոլորտում, շոշափվել են տնտեսական համագործակցության բազմաթիվ ասպեկտներ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ ձևաչափով: Քննարկվել են որոշակի ապրանքատեսակների, մասնավորապես սննդի մատակարարման հարցերը, հաջողվել է հասնել որոշ նրբերանգների ընկալմանը։
«Այդ երկխոսությունը ցույց է տվել, որ Հայաստանը շահագրգռված է եվրասիական ինտեգրման մեխանիզմների ռիթմիկ գործարկմամբ։ Հայաստանյան արտադրողները զգում են Եվրասիական միությանը իրենց երկրի մասնակցության գործնական արդյունքը, հասկանում են դեպի ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան ապրանքների անարգել արտահանման նշանակությունը», - հավելել է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
«Թուրքիան հավելյալ միջոցներ կձեռնարկի, եթե չապամոնտաժվի «Նեմեսիսի» հուշակոթողը». Չավուշօղլու
Թուրքական ТЕМ-ի ուղիղ եթերում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է «Նեմեսիս» գործողությունը կազմակե...
«Լաչինի միջանցքը պետք է բացվի և բացվելու է առանց նախապայմանների». Խաչատրյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, որ...
Ռուսաստանը ԴՍՆՎ-ի ժամկետի ավարտից հետո կգործի պատասխանատու և կշռադատված. ԱԳՆ
Ռուսաստանը մտադիր է պատասխանատու և կշռադատված քայլեր ձեռնարկել ԴՍՆՎ-ի (Ռազմավարական հարձակողական զինատեսակների կրճատման...
Կայա Կալլասը սպառնացել է Ռուսաստանին
Եվրամիության երկրները ձեռնամուխ են եղել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի քննարկմանը, որը թիրախավորելու է ռազմա...