Ծխելու դեմ պայքարի օրինագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ
ԱԺ-ում այսօր առաջին ընթերցմամբ քվեարկվեց «ծխելու դեմ պայքարի» անունը ստացած օրինագիծը, որով փակ եւ կիսափակ տարածքներում արգելվում է ծխելը: ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հայտարարեց՝ ողջունում են ծխելու դեմ պայքարը, բայց գտնում են, որ օրինագծերի փաթեթում թերություններ կան. «Հիմա «դեմ» կքվեարկենք՝ ակնկալելով, որ առաջիկայում խնդիրները կլուծվեն»:
«Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանն իր հերթին արձագանքեց. «Կարծում էի՝ հակառակն եք ասելու: Եթե շտկելու բաներ կային, հնարավորություն տվեք: Ոչ մեկս չի հերքում դա, ուստի առաջարկում եմ առաջին ընթերցմամբ «կողմ» քվեարկել»:
«Կողմ» քվեարկեց 83, իսկ «դեմ»՝ 15 պատգամավոր:
Հիշեցնենք՝ ԼՀԿ-ն հայտարարել էր, որ 3200 փոքր վաճառակետեր դիմել են իրենց՝ խնդրանքով, որ ծխախոտի գովազդի արգելքն իրենց վրայից հանեն, քանի որ դա եկամտի աղբյուր է: Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է քվեարկվի երկրորդ ընթերցմամբ:
Նմանատիպ հոդվածներ
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...