ՀՅԴ-ում կուլիսային ակտիվ քննարկումներ են՝ Ռոբերտ Քոչարյանից տարանջատվելու մասին․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Ասում են, թե ոչ մանդատավոր ՀՅԴ-ականների վերնախավում կուլիսային ակտիվ քննարկումներ են ծավալվել այն մասին, որ գուցե 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելը կուսակցության համար ավելի շահավետ լինի։
Մեր աղբյուրները պնդում են, որ կուսակցությունում միանշանակ դրական չեն գնահատել այն հայտարարությունը, որը վերջերս արել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ նշելով, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ իրենց դաշինքը պատրաստվում է մասնակցել առաջիկա ընտրություններին։
Անգամ ասում են, թե դաշնակցական որոշ շրջանակներում վստահ են, որ առանձին գնալով ընտրությունների` կարող են ոչ միայն սեփական դեմքը պահել, այլև ավելի շատ ձայն հավաքել՝ չասոցացվելով Քոչարյան ընտանիքի անվան շուրջ ձեւավորված դաշինքի հետ»։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին մերժեց Արևմուտքի առաջարկը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների դիմաց պատերազմում 18-ամյա ուկրաինացի քաղաքա...
Զանգվածային անկարգություններին մասնակցելու համար կալանավորվել է Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը
Դատարանի որոշել է կալանավորվել է Գյումրու ավագանու անդամ, համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի եղբոր թոռանը՝ Գևորգ Ղուկասյ...
ԵՄ պլանը Ուկրաինայի վերաբերյալ հրապարակվել է. բազմաթիվ կետեր Ռուսաստանը համարում է անընդունելի
Բրիտանական The Telegraph թերթը հրապարակել է Եվրամիության պլանի ամբողջական տեքստը՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման...
ՌԴ մուտք գործելու կանոնները
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հաստատել է երկիր մուտք գործելիս «Ճամփորդում եմ առանց COVID-19» հավելվածի պարտադիր...