Տուրիզմը Հայաստանում ապրում է իր լավագույն ժամանակները. Փաշինյանը թվեր է ներկայացրել
Տուրիզմը Հայաստանում ապրում է իր լավագույն ժամանակները։ 2025 թվականի մայիս, հունիս, հուլիս ամիսներին Հայաստանի Հանրապետություն են այցելել այդ ամիսների համար պատմականորեն ռեկորդային թվով զբոսաշրջիկներ՝ մայիսին՝ 181 հազար 436, հունիսին՝ 215 հազար 253, հուլիսին՝ 263 հազար 592 այցելու։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս օրինակով եմ ուզում ցույց տալ ժողովրդին հասցեագրված իմ՝ օգոստոսի 18–ի ուղերձի տեսական թեզերից մեկի գործնական արտահայտումը։ Տուրիզմի ոլորտի մեր տնտեսվարողները կարիք չունեն ասելու՝ լավ ա լինելու, որովհետեւ հիմա արդեն լավ է։ Որովհետեւ այն ապագան, որի մասին մտածում էինք տարիներ առաջ, այսօր է։ Ու շարունակ՝ այսպես»,- հայտնել է վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանին պատկանող Եղվարդի բիտումի և քսայուղերի գործարանին տրվել է բացասական եզրակացություն. «Հետք»
Եղվարդի բիտումի և քսայուղերի գործարանին տրվել է բացասական եզրակացություն: Այս մասին հայտնում է «Հետք»-ը: Եղվարդում քսայո...
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Լարսի անցակետով
Ռուսաստանի իշխանությունները հանձնարարել են լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ Վրաստանի հետ սահմանին գտնվող Վերին Լարսի անցակե...
Վրաստանը պատմության մեջ առաջին անգամ ավելի շատ ռուսական գազ է գնել, քան ադրբեջանական
Ադրբեջանից Վրաստան գազի ներմուծումը նվազել է 8%-ով, մինչդեռ Ռուսաստանից մատակարարումները աճել են 26%-ով, հաղորդում են վր...
Ռուսաստանը երկարացրել է բենզինի արտահանման արգելքը
Ռուսաստանի կառավարությունը երկարաձգել է նավթամթերքի ուղղակի արտադրողների վրա բենզինի արտահանման սահմանափակումները, որոնք...