Քաղաքականություն

ԵՄ առաջնորդները պլանավորում են հեռախոսազրույց՝ ԱՄՆ նախագահի հետ

ԵՄ առաջնորդները պլանավորում են  հեռախոսազրույց՝ ԱՄՆ նախագահի հետ

ԵՄ առաջնորդները պլանավորում են այսօր կամ շաբաթվա վերջից առաջ հեռախոսազրույց ունենալ ԱՄՆ նախագահի հետ, պնդում է Բրյուսելի Euractiv պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։


«Եվրոպացիների և Թրամփի միջև ևս մեկ վիրտուալ հանդիպում կարող է տեղի ունենալ արդեն երեքշաբթի կամ այս շաբաթվա վերջում», - նշում է պարբերականը։


Ինչպես գրում է Euractiv-ը, չնայած եվրոպացի առաջնորդների այցը ԱՄՆ դրական ավարտ է ունեցել, այն որևէ պարզություն չի բերել հիմնական հարցերի շուրջ՝ ո՛չ կարգավորման, ո՛չ Կիևի համար անվտանգության երաշխիքների ձևաչափի, ո՛չ էլ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարների վերաբերյալ։


Օգոստոսի 19-ին Եվրոպայում տեղի կունենան արտակարգ տեսակոնֆերանսներ «կամավորների կոալիցիայի» և ԵՄ բոլոր երկրների ղեկավարների միջև, որոնց ընթացքում նրանք կմշակեն ընդհանուր դիրքորոշում ուկրաինական հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250