Կընտրվեն դպրոցներ, որոնց լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրվի․ Ժաննա Անդրեասյան
Կառավարությունը այօրվա նիստում ընդունել է բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը։
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ լրացուցիչ ֆինանսավորման նպատակն է՝ խրախուսել կատարողականի բարձր արդյունք ցուցաբերած հաստատություններին և նպաստել վերջիններիս գրանցած արդյունքներն առավել զարգացնելու և կատարելագործելու համար, իսկ կատարողականի ցածր արդյունք ցուցաբերած հաստատություններին աջակցել կրթական գործընթացներում առաջընթաց ապահովելու հարցում:
Անդրեասյանը նշեց, որ բարձր կատարողականի, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների ցանկում չեն կարող ընգրկվել այն հաստատությունները, որոնցում սովորողների թիվը 50-ից պակաս է:
Յուրաքանչյուր տարի ֆինանսական խրախուսում և աջակցություն ստացող կընդգրկվի առավելագույնը 50 դպրոց։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը մեզ լիարժեք բացատրություններ տվեց․ Իրանի ԱԳ նախարար
Հայաստանի վարչապետը զանգահարեց մեր նախագահին, նրանց արտգործնախարարը զանգահարեց ինձ, իրենց փոխարտգործնախարարին ուղարկեցին...
Մի քանի անձնագրով փորձում է Հայաստանում իշխանություն զավթել․ Չախոյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Ռուսաստանցի միլիարդատիրոջ շեշտած «...
Քանի մենք ենք իշխանության Հայաստանի և ԼՂ-ի բնակիչների վերադարձի նպատակ չի հետապնդելու․ Ջուլհակյան
Հայաստանի Հանրապետությունն ու մեր կուսակցությունը նման օրակարգ չունեն՝ ԼՂ բնակիչների կոլեկտիվ վերադարձի վերաբերյալ։ Եթե...
Խաղաղության համաձայնագիրն օգուտ կբերի թե՛ Իրանին, թե՛ Ռուսաստանին. վարչապետ
Նիկոլ Փաշինյանը Fox News-ի եթերում անդրադարձել է Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերին և «Թրամփի երթուղուն»։«Կարծում եմ,...